Գլխավոր դատախազությունում կայացել է հանդիպում, արդյունքում՝ պատգամավորներն ընդունել են առաջարկը և մեկնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ Արթուր Սարգսյանին հանդիպելու նպատակով:
Խորհրդարանական 5 խմբակցությունների պատգամավորներ միջնորդությամբ են հանդես եկել ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Արթուր Սարգսյանի, կամ «Հաց բերող» Արթուրի կալանքը փոխարինելու նպատակով: Գլխավոր դատախազությունում կայացել է հանդիպում, արդյունքում՝ պատգամավորներն ընդունել են առաջարկը և մեկնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ Արթուր Սարգսյանին հանդիպելու նպատակով: Դատախազի որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է: