Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթից տեղեկացնում են, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի հայցը`մեջլիսում իր խոսքերը արձանագրությունից հանելու եւ իրեն 3 նիստի չմասնակցելու պատիժը բողոքարկելու առնչությամբ։ Կարո Փայլանը որոշել է դիմել Եվրադատարան։ «Իմ հանդեպ կայացրած որոշումը հարված էր ժողովրդավարությանը։ Քանի որ մեր դատարանը այդ որոշումը չի չեղարկել, ես դիմելու եմ ՄԻԵԴ»,-ասել է Կարո Փայլանը։