Արցախի տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող հայ և արտասահմանցի մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը հակասում է Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին, եւ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել, ինչը փորձում էր անել Ադրբեջանը:
Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը` ՀՀ ոստիկանությունից ստացած տվյալները հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել և նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին տեղեկացնելով, որ Արցախի տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող հայ և արտասահմանցի մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել, ինչը փորձում էր անել Ադրբեջանը: