Հայ ազգային կոնգրեսի ու Հայաստանի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները հավաքվել են Ազատության հրապարակում, այնուհետեւ երթով շարժվել Մյասնիկյանի հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել:
Մի շարք քաղաքական ուժեր այսօր Երևանում հարգանքի տուրք են մատուցել 9 տարի առաջ այս օրը զոհվածների հիշատակին:
Հայ ազգային կոնգրեսի ու Հայաստանի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները հավաքվել են Ազատության հրապարակում, այնուհետեւ երթով շարժվել Մյասնիկյանի հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել: Ավելի վաղ, այնտեղ մարտի 1-ի տասը զոհերի հիշատակը հարգել են նաև «Ելք» դաշինքի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները: