Այսօր՝ 10:17-ին, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ:
Այսօր՝ 10:17-ին, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-ից 5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3 մագնիտուդով մեկ հետցնցում: Վնասներ չկան: Մարզի իշխանությունը վստահեցնում է, որ խուճապի մատնվելու կարիք չկա: