Սպանդանոցները քիչ են, մսի վաճառքի կետերում լուրջ է սանիտարահիգիենիկ պայմանների խնդիրը: Բացթողումները քիչ չեն նաև կաթնամթերքի շուկայում, սառեցման սարքավորում ունի միայն մեկ ընկերություն: Փորձագետների ու պատասխանատուների մասնակցությամբ՝ սննդամթերքի վերահսկողության հիմնական խնդիրները քննարկվել են Դիլիջանում: