Չեզոք գոտուց դիակները հանելու անհրաժեշտության մասին իրենց հայտարարության մեջ նշել էին Մինսկի խմբի համանախագահները:
«Ադրբեջանական գրոհայինների մարմինները դուրս են բերվել արցախա-ադրբեջանական սահմանի չեզոք գոտուց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մասնակցությամբ»,- հայտնում են ԼՂՀ Պաշտպանության բանակից:
Չեզոք գոտուց դիակները հանելու անհրաժեշտության մասին իրենց հայտարարության մեջ նշել էին Մինսկի խմբի համանախագահները: Այս հայտարարության առիթով Արցախի օմբուդսմենը ու քաղաքագետներն են տարակուսանք հայտնել և նշել. «Միջնորդները դարձյալ երկու կողմին են զսպվածության կոչ անում, մինչդեռ ակնհայտ է, որ հարձակվողն Ադրբեջանն է»: