Այս գիշեր արցախա-ադրբեջանական առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 85 անգամ՝ արձակելով հազարից ավելի կրակոց:
Այս գիշեր արցախա-ադրբեջանական առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 85 անգամ՝ արձակելով հազարից ավելի կրակոց: Պաշտպանության Բանակը անհրաժեշտության դեպքում դիմում է նաև պատասխան գործողությունների:
Հակառակորդը կրակ է բացել նաև հայ-ադրբեջանական սահմանային գյուղերի վրա: Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը «Օրակարգին» տեղեկացրեց, որ գյուղը երեկ երեկոյան ժամը 23:30-ից կես ժամ շարունակ գնդակոծության տակ է եղել: Բարեբախտաբար վիրավորներ չկան: Գյուղը նյութական կորուստներ էլ չի կրել: Այս պահին Բաղանիսում խաղաղ է, միջպետական ճանապարհը երթևեկելի, դպրոց-մանկապարտեզը գործում են: