Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը նախօրեին ականատես է եղել Ադրբեջանի դեսպանատան դեմ վաշինգտոնահայ համայնքի բողոքի միջոցառմանը։
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը նախօրեին ականատես է եղել Ադրբեջանի դեսպանատան դեմ վաշինգտոնահայ համայնքի բողոքի միջոցառմանը։ Ցուցարարները վանկարկել են Ադրբեջանին ամերիկյան օգնությունը կասեցնելու պահանջները, Ադրբեջանին մեղադրել Իսլամական պետությանը հավասարազոր հանցագործությունների համար, դատապարտել բլոգեր Լապշինի ձերբակալությունը։
Թեև Ադրբեջանը Խոջալուի կեղծիքի քառորդդարյա տարելիցի առիթով խոստանում էր լայնածավալ միջոցառումներ, սակայն հակացույցի էր եկել մեկ տասնյակ ադրբեջանցի։