Հոդվածագիրները բացահայտում են, որ Արցախ այցի պատճառով Բաքվի տխրահռչակ «սև ցուցակում» է հայտնվել նաև տիեզերագնաց Չարլզ Դյուքը, որը Լուսնի վրա ոտք դրած 10-րդ մարդն է։
«Կարող ես այցելել Լուսին, բայց ոչ Լեռնային Ղարաբաղ. ադրբեջանական տրամաբանություն» վերնագրով հոդված է լույս ընծայել ամերիկյան «Հաֆինգտոն Պոստը»: Հոդվածագիրները բացահայտում են, որ Արցախ այցի պատճառով Բաքվի տխրահռչակ «սև ցուցակում» է հայտնվել նաև տիեզերագնաց Չարլզ Դյուքը, որը Լուսնի վրա ոտք դրած 10-րդ մարդն է։ «Ադրբեջանի ԱԳ նախարարությունը 683 մարդու հայտարարել է պերսոնա նոն գրատա։ Հաշվի առնելով, որ միայն վերջին երկու տարիներին 25 հազար զբոսաշրջիկ է եղել Արցախի Հանրապետությունում` հասկանալի է դառնում, թե որքան թերի է ադրբեջանական սև ցուցակը»,- հեգնում են «Հաֆինգտոն Փոստի» հոդվածագիրները։ Վերջում հիշեցնում են նաև Ալեքսանդր Լապշինի արտահանձման դեպքը, Բելառուսի նախագահի սուտը, թե իբր Ինտերպոլն է փնտրում Լապշինին: Հոդվածում ներկայացված է նաև Արցախյան հակամարտության պատմությունը: