Կեսգիշերն անց մի քաղաքացի անսթափ վիճակում, իր անձնական մեքենայով հարվածել է ՊՆ վարչական համալիրի 2-րդ մուտքի դարպասներին և ավտոմեքենայով ապօրինի ներխուժել նախարարության տարածք:
Կեսգիշերն անց մի քաղաքացի անսթափ վիճակում, իր անձնական մեքենայով հարվածել է ՊՆ վարչական համալիրի 2-րդ մուտքի դարպասներին և ավտոմեքենայով ապօրինի ներխուժել նախարարության տարածք: Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան՝ իրեն ամրակցված ատրճանակից, ավտոմեքենայի ուղղությամբ ութ կրակոց է արձակել: Քաղաքացին չի տուժել: Հարուցվել է քրեական գործ, քաղաքացին ձերբակալված է: