«Մանուկյանների ընտանիքի և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ ընկերության արդյունքում ավելի շատ ենք տեղեկացել Հայոց ցեղասպանության և այսօր սոցիալական կյանքի վրա դրա ազդեցության մասին»,- ասել է սըր Էլթոն Ջոնը:
Էլթոն Ջոնը փետրվարի 26-ին «Օսկարի երեկո» կոչվող միջոցառման ընթացքում ներկայացնելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը: Էլթոն Ջոնի հիմնադրամի ամենամյա երեկույթի ընթացքում հանգանակված հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակներին: «Մանուկյանների ընտանիքի և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ ընկերության արդյունքում ավելի շատ ենք տեղեկացել Հայոց ցեղասպանության և այսօր սոցիալական կյանքի վրա դրա ազդեցության մասին»,- ասել է սըր Էլթոն Ջոնը եւ ընդգծել. «Խոստում» ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հիշել անցյալի վայրագությունները և սովորել սխալներից: «Մենք լի ենք վճռականությամբ այս հրաշալի ֆիլմի և Հայոց Ցեղասպանության մասին տեղեկություններ տարածելու հարցում, որպեսզի ստիպենք մարդկանց գործել հենց հիմա»,- ասել է նշանավոր երգիչը: Էլթոն Ջոնի հիմնադրամի նախագահ Դեյվիդ Ֆըրնիշն էլ ընդգծել է, որ իրենց համար մեծ պատիվ է ներկայացնել մեծ բարերար Քըրք Քըրքորյանի միջոցներով նկարահանված ֆիլմը: