Գիշերը սահմանին հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Գիշերը սահմանին հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել հայ դիրքապահների ուղղությամբ: Արցախի ՊՆ մամուլի ծառայության տվյալով, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և ականանետեր: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ: Լուրը հաստատել է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը: