Հարմիկի հայրը՝ պարսկահայ է, մայրը՝ շոտլանդացի, բայց ինքը խոսում է արևելահայերեն:
Հարմիկի հայրը՝ պարսկահայ է, մայրը՝ շոտլանդացի, բայց ինքը խոսում է արևելահայերեն: Տարիներ շարունակ Հայաստան է եկել որպես զբոսաշրջիկ. շփվելով տեղացի ընկերների ու բարեկամների հետ՝ լեզուն էլ է շտկվել: Օտար կյանքի դառնությունն արդեն ճաշակել էր, Հայաստանի մասին լսածն ուզեց անձամբ տեսնել: Առաջին այցը 2001-ին էր: