Պարզվում է՝ Հայաստանի սպորտային կենտրոն Շիրակում 66 դպրոց չունի մարզադահլիճ: Մնացած 100-ի մեծ մասի դահլիճները չունեցածի հաշիվ են. նորոգված չեն:
Տնտեսությունն առողջացնելու նախաձեռնությունները առաջ տանելու և ոչ միայն դրա համար, առողջ մարդիկ են պետք: Վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի նախարարից մեկ անգամ չէ, որ պահանջել է երկրում առողջ ապրելակերպի գաղափարի տարածման հստակ ու համարձակ քայլեր և դժգոհել սպորտի մասսայականացման դանդաղությունից:
Պարզվում է՝ Հայաստանի սպորտային կենտրոն Շիրակում 66 դպրոց չունի մարզադահլիճ: Մնացած 100-ի մեծ մասի դահլիճները չունեցածի հաշիվ են. նորոգված չեն: Եվ միայն 10 դպրոցում է, որ ֆիզկուլտուրայի համար պայմանները լավ են: