Գոհարը չի քայլում, բայց պարում է, նաև դերասան է, մարզիկ, հոգեբան ու փրկարար:
Ոչ միայն մարզումները, այլ նպատակներն են առողջացնում: Կյանքն անիվների վրա կամ առանց տեսողության կարող է ավելի քան լիարժեք լինել:
Գոհարը չի քայլում, բայց պարում է, նաև դերասան է, մարզիկ, հոգեբան ու փրկարար, Ալբերտը ևս երազանքներ իրականացնելու մեծ փորձ ունի, երաժիշտ է, իրավաբան նախագահականում: Նաև մտադիր է հարևանությամբ աշխատել՝ պատգամավորի թեկնածու է: