Բիզնեսմենները վստահ են՝ տնտեսական զարգացման անիվի մեջ խրված քաղաքական սեպերը պետք է և հնարավոր է հանել:
Ի՞նչ կլինի, եթե Հայաստանից բեռները Եվրասիական շուկա տեղափոխվեն չճանաչված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով: Բիզնեսմենները վստահ են՝ տնտեսական զարգացման անիվի մեջ խրված քաղաքական սեպերը պետք է և հնարավոր է հանել:
Մանավանդ, որ Մոսկվան ու Թբիլիսին սկսել են քննարկել Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանապարհները բեռնափոխադրումների համար բացելու հնարավորությունը: Հայաստանի տրանսպոտի նախարարությունը տասն օր ունի՝ կառավարությանը Լարսի այլընտրանքային երթուղիների առաջարկներ ներկայացնելու համար: