Գործադիրի ղեկավարը խոստացել է դիտարկել բարձր առաջադիմությամբ ուսանողների վարձի զեղչերի վերաբերյալ առաջարկը:
Կառավարությունը կֆինանսավորի ԵՊՀ ուսանողների 3 լավագույն ստարտափ ծրագրերը: Այս մասին մայր ԲՈՒՀ-ի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Կարապետյանը՝ ուսանողներին հորդորելով նախաձեռնող լինել: ՀՀԿ համամասնական ցուցակում իր չընդգրկվելն իհարկե անակնկալ չէր և ընտրությունների օրը փոխելուն էլ դեմ չէ: Բայց չփոխելու դեպքում, անձամբ ինքը և՛ Եռաբլուր կգնա՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելու, և ընտրություններին կմասնակցի:
Կարապետյանը նշել է, որ տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ արդեն 475 ներդրումային ծրագիր է հավաքվել, որոնց մեծ մասն իրատեսական է: Հենց հանդիպման ընթացքում ուսանողներից մեկը հնչեցրել է 476-րդ ծրագիրը, որը նույնպես կուսումնասիրի կառավարական թիմը: Գործադիրի ղեկավարը նաև խոստացել է դիտարկել բարձր առաջադիմությամբ ուսանողների վարձի զեղչերի վերաբերյալ առաջարկը: