Շվեյցարահայ բիզնեսմեն Վարդան Սըրմաքեշի ներդրումներով աշնանից այստեղ սկսել են կենդանիների մորթիներ մթերել-վերմշակել և շուկայում գրավիչ կաշի ստանալ:
Հայաստանում շուտով թափ կառնի տեղական կոշիկի, կաշվե ձեռնոց-պայուսակ-գոտիների արտադրությունը: Երևան ժամանած ՄԱԿ-ի արդյունաբերական փորձագետներին Տնտեսական զարգացման նախարարն այսօր ուղեկցել է Երևանի նախկին կաշվի գործարան:
Շվեյցարահայ բիզնեսմեն Վարդան Սըրմաքեշի ներդրումներով աշնանից այստեղ սկսել են կենդանիների մորթիներ մթերել-վերմշակել և շուկայում գրավիչ կաշի ստանալ: Նախատեսվում է աշխատատեղերի քանակն այժմյան 100-ից հասցնել 700-ի ու այնքան կաշի արտադրել, որ տեղական հումքով ապահովեն կոշիկ կարող հայկական բոլոր ընկերություններին: