Ծայրահեղ ծանր է շարունակում մնալ ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի վիճակը:
Պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանն ապաքինվում է, նրա վիճակն արդեն բավականին լավ է: Նրան Ստեփանակերտից ուղղաթիռով Երևան են տեղափոխել հունվարի 24-ին: Հակառակորդի կրակոցից Ավանեսյանը ստացել էր ստորին վերջույթների հրազենային վիրավորում: Նրան վիրահատել են, անդամահատել ոտքը: Ծայրահեղ ծանր է շարունակում մնալ ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի վիճակը: Նա գլխի հրազենային ծանր վիրավորում է ստացել փետրվարի ութին և Մարտակերտից տեղափոխվել Երևանի հոսպիտալ: