Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Իսկ եղանակի վերաբերյալ օդերևութաբանները դրական կանխատեսումներ չունեն՝ հատկապես Արարատյան դաշտի ջերմոցային տնտեսությունների համար: Փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը կլինի -13-ից -15, փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը՝ -18-ից -20 աստիճան ցուրտ: