Նա համարվում էր գործող վարչակազմում Անկարային ամենամոտ կանգնած պաշտոնյան, քանի որ մինչև վերջին նշանակումը վճարովի լոբբիստական ծառայություն էր մատուցել թուրքական կառավարությանը։
Հրաժարական է տվել Դոնալդ Թրամպի անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը։ Նա համարվում էր գործող վարչակազմում Անկարային ամենամոտ կանգնած պաշտոնյան, քանի որ մինչև վերջին նշանակումը վճարովի լոբբիստական ծառայություն էր մատուցել թուրքական կառավարությանը։ Ֆլինի հրաժարականի պատճառը նրա շփումներն էին Ռուսաստանի դեսպանի հետ։ Նրանց զրույցի մանրամասների բացահայտումից անմիջապես հետո Ֆլինը վայր է դրել լիազորությունները։