Վիգեն Սարգսյանն այցելել է Վարդենիսի և Բերդի զինվորական ու քաղաքացիական բուժհաստատություններ, ինչպես նաև սահմանամերձ Վահան գյուղ, հանդիպել Հայաստանի արևելյան սահմանը պահող գյուղացիների հետ:
Բուժհաստատությունների ծանրաբեռնվածության բացառման և առավել արագ ու արդյունավետ բուժօգնության կարևորությունն են շեշտել Պաշտպանության և առողջապահության նախարարները մարզային այցի ընթացքում: Նրանք նշել են. «Քայլ է արվում՝ միեւնույն բնակավայրում գտնվող զինվորական հոսպիտալն ու քաղաքացիական հիվանդանոցը միավորելու ուղղությամբ»: Վիգեն Սարգսյանն այցելել է Վարդենիսի և Բերդի զինվորական ու քաղաքացիական բուժհաստատություններ, ինչպես նաև սահմանամերձ Վահան գյուղ, հանդիպել Հայաստանի արևելյան սահմանը պահող գյուղացիների հետ: Պաշտպանության նախարարը եղել է Իջեւանում կառուցվող զինավանում և մարտական հենակետերում: