Դռան թակոցի, դանակով բաժակին հարվածելու ձայնն ու փողոցի աղմուկը կարող են միասին ստեղծել հետաքրքիր ու յուրօրինակ մեղեդի:
Երաժշտություն ստանալու համար անհրաժեշտ են երաժշտական գործիքներ. պարզ ճշմարտություն է: Բայց արի ու տես, որ դռան թակոցի, դանակով բաժակին հարվածելու ձայնն ու փողոցի աղմուկը կարող են միասին ստեղծել հետաքրքիր ու յուրօրինակ մեղեդի: Երաժիշտ Շահեն Խանդկարյանը ստեղծագործում է ոչ ավանդական մեթոդներով՝ ստեղծում է էլեկտրոնային երաժշտություն: