Ըստ Միրզոևի, Ադրբեջանից փախչելու գլխավոր պատճառը եղել են ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումները ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումները:
«Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան»,- հաղորդել է արտգործնախարարությունը: Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոևը փախել է Ադրբեջանից, քանի որ թալիշական մշակույթի խորհրդի անդամ է, թալիշական ազատագրական շարժման մասնակից և «Թոլիշի Սադո» թերթի թղթակից: Ըստ Միրզոևի, Ադրբեջանից փախչելու գլխավոր պատճառը եղել են ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումները ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումները:
«Նա ընտանիքով ժամանել է Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին»,- նշվում է արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում։