Վանքի պատի երկաթագիր արձանագրությունը, չգիտես ինչու, ճարտարապետի մասին լռում է:
Գյումրիից ՝ 7, Մարմաշեն գյուղից՝ 2 կմ հեռավորության վրա, Ախուրյանի ձախ ափին է գտնվում Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից մեկը՝ Մարմաշենի վանքը։ Վանքի պատի երկաթագիր արձանագրությունը, չգիտես ինչու, ճարտարապետի մասին լռում է: Ենթադրվում է, որ կառույցի հեղինակը Տրդատն է՝ Անիի մայր տաճարի ճարտարապետը: