Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Արցախի արևելյան, հարավային և հյուսիսարևելյան ուղղություններում:
Անցած գիշեր Ադրբեջանը 70 անգամ խախտել է հրադադարն Արցախի հետ սահմանին՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Արցախի արևելյան, հարավային և հյուսիսարևելյան ուղղություններում: ՊԲ-ը զգոն է և, անհրաժեշտության դեպքում, պատասխանում է հակառակորդի նախահարձակ գործողություններին: