Վիրավորում ստացած զինծառայող Ռուզվելտ Թորոսյանը բուժօգնությունը կստանա արտերկրում: Զինծառայողը վիրավորում էր ստացել 2014-ի մայիսին՝ Ադրբեջանի դիվերսիոն փորձը կանխելիս:
Վիրավորում ստացած զինծառայող Ռուզվելտ Թորոսյանը բուժօգնությունը կստանա արտերկրում: Զինծառայողը վիրավորում էր ստացել 2014-ի մայիսին՝ Ադրբեջանի դիվերսիոն փորձը կանխելիս: Նրա բուժումն իրականացնելու համար կառավարության պահուստային ֆոնդից 1 միլիոն 318 հազար դրամ է հատկացվել:
«Համաձայն սահմանված կարգի՝ կառավարության որոշմամբ սա այն դեպքն է, երբ մենք աջակցում են մարտական հերթապահություն իրականացրած զինվորին. Հայաստանում բուժումը շարունակելու անհնարինության դեպքում արտերկրում ստանալ որակյալ բուժօգնություն», - ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: