Մարտակերտի ուղղությամբ հակառակորդից ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակում գիշերվա ընթացքում բացասական դինամիկա չի արձանագրվել:
Այս գիշեր սահմանին համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդը 60 մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է ավելի քան 200 անգամ: Առաջնագծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից 15 արկ է արձակել: Հայկական կողմը լիակատար վերահսկում են իրավիճակը:
Ի դեպ, երեկ կեսօրին Մարտակերտի ուղղությամբ հակառակորդից ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակում գիշերվա ընթացքում բացասական դինամիկա չի արձանագրվել: