Դեմպինգային ապրանք ներկրողից Հայաստանը, ԵԱՏՄ կանոնների համաձայն, լրացուցիչ գումար է գանձում մաքսային արժեքի 41,5%-ի չափով:
Դեմպինգային ապրանք ներկրողից Հայաստանը, ԵԱՏՄ կանոնների համաձայն, լրացուցիչ գումար է գանձում մաքսային արժեքի 41,5%-ի չափով:
Այդ վճարումից խուսափելու նպատակով տնտեսվարողը պետք է չխաբի ու չքողարկի բեռը:
Պետեկամուտների կոմիտեն նման մի դեպք է բացահայտել. Գործարարը 13 տոննա առանցքակալ է ներմուծել Չինաստանից, արտադրության երկիրն էլ ձևակերպել է Արաբական էմիրություններ, որպեսզի խուսափի ինքնարժեքից ցածր գնով շուկա մտնող ապրանքի հավելավճարից: Մաքսավորները, սակայն, ավելի հնարամիտ են գտնվել. սպասել են բիզնես-ձևակերպումն ավարտվի ու բացել են տվել կասկածելի բեռնատարը: