Խորհրդարանը այսօր աշխատանքը սկսել է Լապշինի արտահանձնման դատապարտումով:
Խորհրդարանն այսօր աշխատանքը սկսել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման դատապարտումով: Բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները այն համարել են Ադրբեջանի քաղաքական դիվերսիա՝ նշելով, որ Հայաստանի օրենսդիր մարմինը պետք է դիրքորոշում արտահայտի կատարվածի վերաբերյալ՝ որպես քաղաքական գլխավոր մարմին:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, թե պետք է պահանջել, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը պաշտպանել են տեսակետը՝ հանձնարարել արտաքին հարաբերությունների հանձնաժողովին հայտարարության տեքստ մշակել ու վաղը ներկայացնել օրենսդրի քվեարկությանը: Լապշինի արտահանձնումը կեղտոտ գործարք է որակել Էդուարդ Շարմազանովը, որը հայ- բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: