Ձախողակ մենեջերը փետրվարի 1-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել:
Վարչապետի պահանջով Պետգույքի վարչությունը գաղտնազերծել է պետությանը «ֆռռացրած» տնօրեններից մեկի անունը: Գագիկ Կաֆյանն այնպես է ղեկավարել Երևանի ոսկերչական գործարանը, որ թանկարժեք բիզնեսը վերջին 3 տարիները փակել է առանց շահույթի:
Ձախողակ մենեջերը փետրվարի 1-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Գործարանն էլ հայտնվել է մասնավորեցվող գույքի ցանկում. սեփականաշնորհման է դրվել 3 մլրդ դրամով: Մոնիթորինգը բացահայտել է՝ կիսապետական 150 ընկերությունից 61-ը վնասով է աշխատում: