Գեղագիր Ռուբեն Մալայանը ոչ միայն տիրապետում է գեղեցիկ գրելու արվեստին, այլև իր գիտելիքներն է փոխանցում երեխաներին:
Նորագույն տեխնոլոգիաները, կարծես, մոռացրել են թուղթն ու գրիչը: Մատի մեկ հպում, կոճակի մեկ սեղմում ու էկրանին հայտնվում են տարբեր տառատեսակներ, իսկ ահա հնում կային գեղեցիկ գրելու հատուկ մասնագետներ: Մեր օրերում նմանատիպ մասնագետների հազվադեպ կհանդիպեք: Գեղագիր Ռուբեն Մալայանը ոչ միայն տիրապետում է գեղեցիկ գրելու արվեստին, այլև իր գիտելիքներն է փոխանցում երեխաներին: