Տրանսպորտի նախարարն առանց նախազգուշացման այս անգամ եղել է Արտաշատի, Եղեգնաձորի ու Վայքի ավտոկայարաններում:
Տրանսպորտի նախարարն առանց նախազգուշացման այս անգամ եղել է Արտաշատի, Եղեգնաձորի ու Վայքի ավտոկայարաններում:
Վահան Մարտիրոսյանը հենց տեղում պարզել է՝ Արտաշատում ուղևորները սառույցին կանգնած են սպասում երթուղուն, Եղեգնաձորի ավտոկայարանի շենքում պետը սեփական ոսկերչական բիզնեսն է բացել, Վայքում էլ ուղևորներին տանում-բերում են ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները: