Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը, դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը:
Փետրվարի 6-10-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ից 8-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Տրանսպորտային գերատեսչությունից հայտնում են, որ կեսօրվա դրությամբ՝ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը, դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: