Հայաստանի ազգային հավաքականի ավագը երկար անցումից հետո գրավել է Անգլիայի չեմպիոն Լեսթերի դարպասը՝ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում:
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Լեսթեր-Մանչեստր Յունայթեդ հանդիպման լավագույն խաղացող՝ Անգլիայի չեմպիոնի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակում ունեցած ծանրակշիռ ներդրման համար: Հայաստանի ազգային հավաքականի ավագը երկար անցումից հետո գրավել է Անգլիայի չեմպիոն Լեսթերի դարպասը՝ Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում: Կարմիր սատանաների հայ կիսապաշտպանը 42-րդ րոպեին դաշտի կենտրոնում ստացել է գնդակը, շրջանցել պաշտպաններին ու գեղեցիկ հարվածով գրավել աղվեսների դարպասը: Մխիթարյանը դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ: Մանչեսթր Յունայթեդը Լեսթերին հաղթել է 3:0 հաշվով: