Խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու նպատակով՝ ՀԱԿ-ը պատրաստվում է հայտ ներկայացնել Սահմանադրական դատարան: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հորդորել է գործընկեր քաղաքական ուժերին՝ միանալ իրենց նախաձեռնած ստորագրահավաքին:
Ազգային ժողովը վերսկսել է աշխատանքը: Այս նստաշրջանը վերջինն է՝ ապրիլյան ընտրություններից առաջ: Պատգամավորների սեղանին 155 հարց է, 33 միջազգային պայմանագիր: Խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու նպատակով՝ ՀԱԿ-ը պատրաստվում է հայտ ներկայացնել Սահմանադրական դատարան: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հորդորել է գործընկեր քաղաքական ուժերին՝ միանալ իրենց նախաձեռնած ստորագրահավաքին:
«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանն առաջարկել է Ազգային ժողովին՝ Հայաստան հրավիրել Թուրքիայի օրենսդիր մարմնի հայազգի խորհրդարանական Կարո Փայլանին՝ այդպիսով նրան հայտնելով համերաշխություն և այստեղից ուղերձ հղելու հնարավորություն ընձեռել նրան:
39 կողմ, 56 դեմ և 1 ձեռնպահ ձայներով Օրենսդիրը մերժել է բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների քննության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ պատգամավոր Փաշինյանի առաջարկը: