Աշոտն այսօր գերազանցությամբ սովորում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:
Քվանտ վարժարանի նախկին սան Աշոտն ընդամենը 11 ամսում հասցրեց աշխարհի երեք երկրներում մասնակցել ֆիզիկայի օլիմպիադաների ու հայրենիք վերադառնալ բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներով: Աշոտն այսօր գերազանցությամբ սովորում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Դասախոսները վստահ են՝ ֆիզիկայի ոլորտում տղայի անունը դեռ շատ ենք լսելու: