Դատապարտյալների հիվանդանոցում բացահայտված կավատության դեպքը որքանո՞վ կապ ունի այս հաստատության հարցը վերջնականապես լուծելու որոշման հետ, պարզ չէ:
Դատապարտյալների հիվանդանոցում բացահայտված կավատության դեպքը որքանո՞վ կապ ունի այս հաստատության հարցը վերջնականապես լուծելու որոշման հետ, պարզ չէ:
Բայց այդ պատմությունը ջրի երես հանեց հիվանդանոցի անառողջ բարքերը: Երեք աղջիկների և դատապարտյալների, այդ թվում՝ ՁԻԱՀ-ով հիվանդի տեսակցությունը կազմակերպելու գործով՝ անցնող շաբաթ կալանավորվեց դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալը: