Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառման բացակայության վերաբերյալ նոր պարզաբանումներ է տվել պաշտպանական գերատեսչությունը:
Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառման բացակայության վերաբերյալ նոր պարզաբանումներ է տվել պաշտպանական գերատեսչությունը: Այս գործով մի քանի պաշտոնյա պատասխանատվության է ենթարկվել:
Պաշտպանության նախարարությունը նկատում է՝ զինգրքույկներում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը նշել-չնշելու հարցը աղմուկ բարձրացրեց, երբ պարզ դարձավ, որ վերջին պատերազմի մասնակիցները կարող են բուհերում սովորել զեղչով: