Նրա հետ ձերբակալվել է 9 մարդ, նաև թմրավաճառը, որը եկել էր նրա հետ հանդիպման թմրանյութի լայն տեսականիով:
Կալուգայում ձերբակալվել է հայտնի օրենքով գող Արսեն Մկրտչյանը, որը քրեական աշխարհում հայտնի է «Արսեն Երևանսկի» մականունով,- տեղեկացնում է «Փրայմ-քրայմ.ռու» կայքը: Նրա հետ ձերբակալվել է 9 մարդ, նաև թմրավաճառը, որը եկել էր նրա հետ հանդիպման թմրանյութի լայն տեսականիով: Խուզարկության ժամանակ «օրենքով գողի» մոտ ևս թմրանյութ է հայտնաբերվել։ Արսեն Երևանսկին ազդեցություն ունի Կալուգայում, որն անվանում են նրա «արգելոցը»։