Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Թեհրանում պայմանավորվել է կանոնավոր դարձնել հայ-իրանական ռազմա- քաղաքական երկխոսությունը, ծանոթացել է ռազմարդյունաբերության իրանական փորձին:
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Թեհրանում պայմանավորվել է կանոնավոր դարձնել հայ-իրանական ռազմա- քաղաքական երկխոսությունը, ծանոթացել է ռազմարդյունաբերության իրանական փորձին:
Պաշտոնական հանդիպումներին զուգահեռ պաշտպանության նախարարը ժամանակ է գտել այցելել Հայաստանի դեսպանություն, զրուցել լրագրողների հետ ու, մասնավորապես, անդրադարձել վերջին շրջանում հնչեղություն ստացած՝ զինգրքույկներում մարտական գործողությունների մասնակցի նշման բացակայության հարցին: