Կան նույնիսկ փակ ճանապարհներ՝ հիմնականում միջհամայնքային ու դեպի Արգածոտնի որոշ գյուղեր տանող:
Առատ ձյունը դժվար իրավիճակ է ստեղծել ճանապարհներին: Կան նույնիսկ փակ ճանապարհներ՝ հիմնականում միջհամայնքային ու դեպի Արգածոտնի որոշ գյուղեր տանող: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառը, Հրազդանի, Չարենցավանի ճանապարհներն ու Սյունիքի և Վայոց ձորի բոլոր ավտոճանապարհները: Սարավան-«Զանգեր» ճանապարհին ուժեղ բուք է, շատ տեղերում՝ մերկասառույց: