Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի դեկտեմբերյան որոշմամբ՝ փետրվարի մեկից հոսանքի սակագինը բնակչության համար նվազում է 1 դրամ 22 լումայով:
Փետրվարի 1-ից բնակչությանը էլեկտրաէներգիան կմատակարարվի ավելի ցածր գնով: Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի դեկտեմբերյան որոշմամբ՝ փետրվարի մեկից հոսանքի սակագինը բնակչության համար նվազում է 1 դրամ 22 լումայով: Տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը սահմանվել է մոտ 45 դրամ, գիշերայինը՝ մոտ 35 դրամ, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ ցերեկայինը՝ 40 դրամ, գիշերայինը՝ 30։