Կենսաբանի ուսումը կիսատ թողած Գևորգը 18 տարեկան էր, երբ սովորեց այս արհեստն ու դարձրեց այն ապրուստի միջոց:
Երևանում կան օպտիկայի բազմաթիվ խանութներ, որտեղ կարելի է գտնել բազմագույն ու բազմաձև ակնոցներ: Նմանատիպ խանութներից մեկն էլ պատկանում է Հալեպից հայրենիք վերադարձած Գևորգ Մաճարյանին: Կենսաբանի ուսումը կիսատ թողած Գևորգը 18 տարեկան էր, երբ սովորեց այս արհեստն ու դարձրեց այն ապրուստի միջոց: Այսօր հայրենիքում շարունակում է գործն ու միտք էլ չունի հեռանալու: