Թրամփը Միացյալ նահանգների դռները փակել է մի շարք երկրներից ներգաղթյալների առաջ:
Նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցում է Դոնալդ Թրամփի գործողություններից բողոքող ցուցարարներին: Թրամփը Միացյալ նահանգների դռները փակել է մի շարք երկրներից ներգաղթյալների առաջ: Վերջիններն այդ քայլը ծայրահեղականություն են որակել: Դոնալդ Թրամփի առաջին հրամանները հակասական տրամադրություններ են ստեղծել Միացյալ Նահանգերում և աշխարհում: Որոշակի երկրներից ներգաղթյալների մուտքը ժամանակավորապես արգելող օրենքին արձագանքել և մտահոգություն է հայտնել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, քանի որ Մերձավոր Արևելքի պատերազմական գոտուց գաղթում են նաև մեր հայրենակիցները: