Դատապարտյալներից մեկը ՁԻԱՀ-ով հիվանդ է եղել: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը կալանավորվել է: Պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով երկու պաշտոնյային էլ սպառնում է մինչև 4 տարի ազատազրկում:
Ավարտվել է դատապարտյալների հետ մարմնավաճառների ապօրինի տեսակցության գործի նախաքննությունը:
Հատուկ քննչական ծառայությունից «Օրակարգին» պարզաբանել են, որ «Դատապարտյալների հիվանդանոցի» պետի տեղակալը ու հերթապահ խմբի պատասխանատուն, օրենքի խախտմամբ թույլատրել են 3 մարմնավաճառի հանդիպել 3 դատապարտյալի հետ՝ երկարատև տեսակցությունների սենյակում: