Վաղը կեսօրից հետո ամբողջ հանրապետությունում ձյուն կտեղա, իսկ փետրվարի 2-ից 3-ը սնդիկի սյունը կհասնի մինչև -30-ի:
Ըստ օդերևութաբանների, այս շաբաթ ցրտերը նորից կվերադառնան: Վաղը կեսօրից հետո ամբողջ հանրապետությունում ձյուն կտեղա, իսկ փետրվարի 2-ից 3-ը սնդիկի սյունը կհասնի մինչև -30-ի: Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, մի շարք միջհամայնքային ճանապարհներ:
Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, առանց կցորդիչի: