Հանրապետական կուսակցության երկու ներկայացուցիչները քննադատել էին Թրամփին՝ միգրացիոն կոշտ քաղաքականություն վարելու համար:
Դոնալդ Թրամփը մեղադրում է իր կուսակից սենատորներ Ջոն Մաքքեյնին և Լինդսի Գրեմին: Ըստ ԱՄՆ նախագահի՝ նրանց գործունեությունը կարող է երրորդ աշխարհամարտի պատճառ դառնալ: Հանրապետական կուսակցության երկու ներկայացուցիչները քննադատել էին Թրամփին՝ միգրացիոն կոշտ քաղաքականություն վարելու համար: Սպիտակ տան ղեկավարը սենատորներին խորհուրդ է տվել զբաղվել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարով և չխառնվել երկրի կառավարման գործին: