Այս կերպ մշակույթի նախարարությունը փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել ոչ միայն Արամի 9-ը հասցեում գտնվող, այլև մայրաքաղաքի մյուս պատմամշակութային հուշարձանների պահպանության և արժևորման խնդիրներին:
Հունվարի 29-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մահվան օրը, նրա տան մոտ ֆլեշմոբ է տեղի ունեցել: Այս կերպ մշակույթի նախարարությունը փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել ոչ միայն Արամի 9-ը հասցեում գտնվող, այլև մայրաքաղաքի մյուս պատմամշակութային հուշարձանների պահպանության և արժևորման խնդիրներին: Այս նախաձեռնությանն արձագանքել էին շատերը, բայց Արմեն Ամիրյանն ափսոսանքով նշել է, որ ակնկալում էր երևանցիների շատ ավելի ակտիվ մասնակցություն կարևոր ակցիային: